Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղմուկ. Ի՞նչ են կառուցում. «Էկոլուր» (տեսանյութ)

Հասարակություն
karbi

Արագածոտնի մարզի Կարբի և Օհանավան համայնքներում անհանգիստ իրավիճակ է: Գյուղացիները ոտքի են կանգնել փոքր ՀԷԿ-ի կառուցապատման դեմ, որը, ըստ բնակիչների, ոչնացնելու է իրենց եկամուտի միակ աղբյուրը` իրենց այգիները: Մարտի 1 -ին Կարբիի համայնք էր այցելել ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ով փորձում էր բնակիչներին համոզել, որ ՓՀԷԿ-ը իրենց ոչ մի վնաս չի տալու: Սակայն երբ բնակիչները և Համահայկական բնապահպանական ճակատը պահանջեցին ՓՀԷԿ-ի կառուցապատման համար նախատեսված փաստաթղթերը, մարզպետը ասաց. «ՀԷԿ չի կառուցվում»: Մեկ րոպե անց էլ նշեց. «Կառուցվում է»: Կարբիի և Օհանավանի բնակիչների զայրույթը արթնացրել է նաև այն հանգամանքը, որ իրենց հստակ չեն ասում, ի՞նչ է կառուցվում: «Մեկ ասում են ջրագիծն են նորոգում, մեկ էլ ասում՝ ՀԷԿ են կառուցում...հիմա հարց կա, ի՞նչ են կառուցում...էս հսկայական խողովակներից՝ դրված 4-5 մետր խորության վրա, էլ ի՞նչ պիտի կառուցեն»,- բողոքում էին բնակիչները: Մանրամասները «Էկոլուրի»  տեսանյութում.