Բացել լրահոսը Փակել լրահոսը
675615509_1374677714695652_6196661671301587330_n
A A
Պաշտոնական

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ Պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ Պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:

ԵՄ դեսպանի հետ կայացած հանդիպմանը փոխվարչապետը հույս է հայտնել, որ Եվրոպական քաղաքական համայնքի և ՀՀ-ԵՄ առաջիկա գագաթնաժողովները կարտացոլեն կողմերի մտադրությունը շարունակելու համագործակցային և փոխադարձ շահեկան գործընկերությունը, որը միտված կլինի Հայաստանի ինտեգրմանը եվրոպական տրասպորտային, էներգետիկ և թվայնացման ցանցերին՝ դրանով իսկ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը և կայուն զարգացմանը։

Սույն թվականի մայիսին Երևանում անցկացվելիք բարձր մակարդակի միջոցառումներին ընդառաջ զրուցակիցներն անդրադարձել են ժողովրդավարական ու տնտեսական դիմակայունության ամրապնդման և փոխկապակցվածության օրակարգերին՝ կարևորելով ռազմավարական առաջնայնություն հանդիսացող ծրագրերում հայաստանյան և ԵՄ մասնավոր հատվածների համար ներդրումներ կատարելու հնարավորությունները։