Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանին կփոխարինի որդին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nnnn

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում անդրադարձել է իր հանկարծահաս առողջական խնդրին. Բժշկի դիմել եմ երեկ, ԱԺ առաջին նիստից հետո, որովայնի շրջանում ունեցած ցավերի պատճառով: Մի քանի ժամ անց ախտորոշվեց կույրաղիքի սուր բորբոքում: Ինձ ասացին, որ անհետաձգելի վիրահատության անհրաժեշտություն կա, որովհետև կույրաղիքս կարող է պայթել: Վիրահատությունը սկսվել է 18.50-ին և շարունակվել երկու ժամ: Բժիշկներն ասում են` կույրաղիքս վիրահատության պահին պայթած է եղել: Վիրահատությունն անցել է հաջող, լաբորասկոպիկ եղանակով: Ետվիրահատական վիճակս բավարար է: Չեմ կարծում, թե ի վիճակի կլինեմ Մարտի 1-ին, ժամը 21.00 ներկայանալ Մյասնիկյանի արձանի մոտ, նաև այն պատճառով, որ ետվիրահատական տեխնիկական ատրիբուտներ եմ կրում: Բայց նախատեսված ժամին և տեղում լեգենդար հրամանատար Սասուն Միքայելյանի կողքին կլինի որդիս` Աշոտը: