Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շանթ Հարությունյանին տեղափոխել են

Քաղաքականություն
2ad1ecd3ca1ed11aef2187c563221a75

Ցեղակրոն կուսակցության նախագահ, հեղափոխություն կատարելու մեջ մեղադրվող Շանթ Հարությունյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից երեկ երեկոյան տեղափոխվել է «Վարդաշեն»։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց նրա նախկին կինը՝ Ռուզան Բադալյանը, Շանթ Հարությունյանը դիմում էր գրել, որպեսզի իրեն հիվանդանոցից տեղափոխեին ԱԱԾ մեկուսարան, սակայն նրան տեղափոխեցին «Վարդաշեն» ՔԿՀ։ Իսկ այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կքննվի նախաքննական մարմնի միջնորդությունը` անցյալ տարի նոյեմբերի 5-ի գործով կալանավորված Սեւակ Մնացականյանի, Տիգրան Պետրոսյանի եւ Ավետիս Ավետիսյանի խափանման միջոց կալանավորումը եւս երկու ամսով երկարաձգելու մասին: Ռուզաննա Բադալյանը կարծում է, որ Շանթի խափանման միջոցը եւս կերկարացնեն։ «Ցեղակրոն» կուսակցության նախագահը հրաժարվել է մասնակցել դատավարությանը, իսկ նրա պաշտպանը քաղաքում չէ։