Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեղի գետը թունավորում են. բնապահպաններ

Հասարակություն
7c7027d0afbe77b3e5143fc373811ff8

Կապանի քաղաքացիական շարժումը հրապարակել է տեսանյութ, որում պարզորոշ երևում է, թե ինչպես է Սյունիքի մարզի Հանքասարի հանքավայրը շահագործող «Լեռ-Էքս» ՍՊԸ-ն հերթական անգամ թունավորում Գեղի գետը, որից ժամանակին կարելի էր առանց մտածելու ջուր խմել: Այս հանցագործությունը շարունակվում է արդեն երեք տարի, սակայն պետական մարմինները այդպես էլ ոչ մի համապատասխան քայլ չեն ձեռնարկել, բացի սիմվոլիկ տուգանքից: Մեր կարծիքով՝ սա քրեական հանցագործություն է, որով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, եթե իհարկե ունենան այդքան խիզախություն: Համահայկական բնապահպանական ճակատ Տեսանյութը կարելի է դիտել Ֆեյսբուքյան հղումով՝ https://www.facebook.com/photo.php?v=650660451665970