A
A
«Մեզ իրավական լուծումներ են պետք, ոչ թե քաղաքական գնահատականներ» (տեսանյութ)
Մարտի մեկի հարցով նոր ժամանակավոր հանձնաժողովը ոչ մի նոր բան չի տա, ոչ մի նոր բացահայտում չի լինի - այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը. «Դա մարտավարական քայլ է, որպեսզի խնդիրը մնա ուշադրության կենտրոնում: Մեզ, սակայն, իրավական լուծումներ են պետք, ոչ թե քաղաքական գնահատականներ»: Նա հիշեցրեց, որ օրենսդիրը նման լիազորություն չունի: Արմեն Մարտիրոսյանը վստահեցրեց նաեւ, որ Մարտի 1-ին մասնակցելու է հանրահավաքին. «Ինչպես կարող եմ ես չմասնակցել, մենք եղել ենք մարտի մեկին ժողովրդի հետ. Ու այս անգամ էլ կլինենք եւ ես, եւ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ մյուսները»: Նա նաեւ հիշեցրեց, որ քաղաքացիները ցույց տվեցին, որ կամք ունեն. «Նրանք կանգնած էին մինչեւ վերջ, ես հպարտանում եմ նրանցով»,- ասաց նա: