Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարոն Մարգարյանը հանդիպել է Արմեն Աշոտյանին

Հասարակություն
ashotyan

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ: Անդրադառնալով Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի, ինչպես նաև 2015թ. Երևանում Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի անցկացմանը, Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել նախարար Արմեն Աշոտյանի անմիջական դերակատարումը՝ միջազգային նման կարևոր միջոցառումը Երևանում անցկացնելու հնարավորությունը վաստակելու հարցում և ընդգծել է, որ այսկերպ միջազգային ասպարեզում ևս մեկ անգամ փաստվում է Հայաստանի մրցունակությունը: Քաղաքապետը նաև վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու գագաթաժողովի կազմակերպման ու անցկացման աշխատանքներին։ Հանդիպման շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի՝ կողմերը պարտավորվել են 2015թ. ՀՀ-ում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի անցկացման շրջանակում զարգացնել գործակցությունն ու ընդլայնել համագործակցության շրջանակները: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն