A
A
«Ոչ իշխանական ուժերը սպասարկում են իշխանությանը». քաղաքագետ (տեսանյութ)
Այսօր Հայաստանում ընթանում է իմիտացիոն քաղաքական գործընթաց, որով ոչ իշխանական ուժերը սպասարկում են իշխանությանը: Կարծում է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Միաժամանակ նա չի բացառում հեղափոխության հնարավորությունը մեր երկրում. «Ցանկացած օր Հայաստանում հնարավոր է իրականացնել հեղափոխություն, հավաքել չակերտավոր և ուղիղ ասած` Մայդան, դրա համար պետք է գործի ընդդիմությունը, իսկ ընդդիմությանը խոչընդոտում են ոչ իշխանական իմիտացիոն գործընթացները»: Լրագրողների հետ հանդիպմանը պարոն Մակեյանը նաև խոսել է ԱԺ-ում ծավալված գազային քննարկումներից, պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգից, ինչպես նաև «Նաիրիտ»-ի հարցից: Մանրամասները` տեսանյութում: