Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտի շենքը կքանդվի՞

Տնտեսություն
4036d6497bc68320897c89cb840fd89a

Դեռեւս հայտնի չէ, թե ինչ ճակատագիր է սպասվում քիմիական երբեմնի գերհզոր հսկա «Նաիրիտ» գործարանին: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը, «Ռոսնեֆտ»-ը մտադիր է նոր գործարան կառուցել, որի արտադրանքը պահանջարկ ունի համաշխարհային շուկայում։ Թե ինչ կլինի գործարանի շենքի հետ, արդյոք այն կքանդվի, փոխնախարարը նշեց, որ ամեն ինչ դեռ անորոշ է, եւ գործընթացը գտնվում է բանակցային փուլում; Ի դեպ, դեռեւս պարզ չէ նաեւ՝ արդյոք «Նաիրիտ» գործարանի պարտքերը «Ռոսնեֆտ»-ը կվերցնի իր վրա, թե` ոչ։ «Նաիրիտի» աշխատակիցներին գործարանը մոտ 15 ամսվա աշխատավարձ է պարտք: Իսկ «Ռոսնեֆտ»-ը մտադիր է մոտ 500 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կատարել։ Այսօր կայացած՝ խորհրդարանական քվեարկության արդյունքները  ԱԺ շենքի մոտ հավաքված նաիրիտցիներին չեն բավարարել. մերժվեց «Նաիրիտի» հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը։ Քվեարկությունից հետո ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանը միացան ցուցարարներին, խոստացան հետեւողական լինել այս հարցում, մասնագիտական քննարկումներ ապահովել։ Իսկ ավելի վաղ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էր խոստացել աշնանը «Նաիրիտի» հարցով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծել։