A
A
Հայկական 300 կայք ցույց է տալիս ադրբեջանական քարոզչություն
Այս գիշեր, ինչպես եւ նախապես կանխատեսել էին մասնագետները, լայնածավալ հարձակում է եղել հայկական կայքերի վրա։ Ամփոփելով այն՝ տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացնում է. «Նախնական տվյալներով առավոտյան ժամը 6-ին մոտ ադրբեջանական հաքերները կարողացել են ներխուժել ADC-ի DNS համակարգի մեջ եւ այնտեղ փոփոխություններ անել։ Որպես հետեւանք մոտ 300 կայք այս պահին ցույց է տալիս նրանց քարոզչությունը։ Կայքերը բացարձակ կոտրված չեն՝ պարզապես փոխվել է դեպի կայքերը ճանապարհը։ Մտնելուց ուրիշ տեղ եք իրականում ընկնում։ DNS համակարգերը իներցիոն են, դրանք կվերականգնվեն կամաց- կամաց»։ Ըստ մասնագետի՝ մեր հարեւանները «լավ գործ են արել»:
Ադրբեջանական հաքերների կողմից կատարված DNS հարձակման զոհերի ցանկը
Ի դեպ, նրանցից շուտ Հայկական կիբեր բանակը (Armenian Cyber Army ) արդեն մի քանի կայքի վրա տեղադրել էր Սումգայիթի ջարդերին նվիրված ֆիլմը։