Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաքերային նոր հարձակում է սպասվում

Քաղաքականություն
vaxenalu-nkar

Ադրբեջանական հաքերային Antiarmenia խումբը 1992 թվականի Խոջալուի դեպքերին ընդառաջ պատրաստվում է հարձակվել հայկական կայքերի վրա: Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանին ադրբեջանական հաքերների հայտարարությունը չի զարմացնում։ «Նման կերպ կվարվեն նաև Սումգայիթի ջարդերի օրերին»,- նշեց փորձագետը: Թե ինչ կայքեր են գտնվում Ադրբեջանական հաքերների թիրախում՝ Սամվել Մարտիրոսյանը դժվարացավ կոնկրետ նշել. «Թե քանի կայք կլինի կամ ինչ կայքեր կլինեն, դժվար է ասել: Նրանց համար այս օրերը բավականին կարևոր են, և հիմնականում աշխատում են ջարդել՝ ինչ հնարավոր է, այսպես ասած՝ ինչ ձեռքերի տակ ընկնի»: Հայկական կողմը նույնպես լրջորեն է մոտենում այս հարցին Խոջալուի և Սումգայիթի օրերին: Ադրբեջանական կայքերն այդ ընթացքում ողողված կլինեն ապատեղեկատվություն տարածող նյութերով։ «Հայ մասնագետները ոչ թե պատասխան կտան ադրբեջանցիներին, այլ պարզապես կձեռնարկեն իրենց միջոցները»,- ընդգծեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ չմանրամասնելով նախատեսվող քայլերը։