Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ կժամանի Հունաստանի խորհրդարանի նախագահը

Քաղաքականություն
ce6117347f5e7af6cdd659f344d2ba5f

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով փետրվարի 25-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի անդամների հետ: Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահը եւ պատվիրակության անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: