Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարության հրաժարականի պահանջը՝ շոու (տեսանյութ)

Քաղաքականություն
hranush

4 ընդդիմադիր ուժերի կողմից կառավարության հրաժարականը պահանջելն ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ավելի շատ նմանեցնում է շոուի, քան իրական գործողությունների ծրագրի։ «Այս ընդդիմադիր ուժերը հասունացնում, հասունացնում, սակայն չեն հասունացնում, հիմա էլ ասեցին, որ դրա վերաբերյալ չունեն համաձայնեցված մոտեցումներ։ Նախ ընդդիմությունը չունի բավարար փաստարկներ հրաժարականի համար։ Կարող է դրանք չունենալ 2 հանգամանքով՝ լավ չեն աշխատել, փաստարկները չեն հավաքել եւ իրենց համար լուրջ չէ կառավարությանը հրաժարականի խնդիրը։ Դա պրոցես է, որով իրենք երկխոսության մեջ են հանրության հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։ Նրա ընդդիմախոսը՝ ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, ավելացրեց, որ կառավարության հրաժարականը պահանջը հեռանկար չունեցող գործընթաց է։ «Մեզ համար տեսանելի է կառավարության աշխատանքը։ ՀՀ նախագահը եւ գործող իշխանությունը՝ մեծամասնությունը, ինքն է որոշում, թե կառավարությունն ինչի համար եւ երբ է հրաժարական տալու։ Բազմաթիվ խոսակցությունները որեւիցե ձեւով չեն ազդում մեր մտադրությունների վրա»,- ավելացրեց նա։ Հրանուշ Խառատյանը հակադարձեց, որ սոցիալական բեւեռվածությունը սկսում է շատանալ, ավելանում է արտագաղթը, եւ երկիրը գնալով հայտնվում է ճգնաժամի մեջ։ Որպես ՀՀ քաղաքացի՝ Սուքիաս Ավետիսյանը եւս տեսնում է պրոբլեմներ, սակայն խորհուրդ է տալիս դրանում չմեղադրել կառավարությանը։