Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործող գյուղապետերը միակ թեկնածուներն են. Ընտրություն չի լինի

Կարևոր լուրեր Քաղաքականություն
eb97fb4e9d9e48628cfe0b244763f12f

Մարտի 9-ին հանրապետության 40 համայնքներում ընտրվելու են համայնքի ղեկավարներ։ Սակայն համայնքների մի մասում, կարելի է ասել, ընտրություններ չեն լինելու։ Գործող գյուղապետերը միակ թեկնածուներն են, առաջադրված մյուս թեկնածուները ինքնաբացարկ են հայտնել։ Հանրապետության 12 համայնքներում, ինչպես տեղեկանում ենք ԿԸՀ կայքից, պայքարելու են գործող գյուղապետերը՝ Արարատի եւ Սյունիքի մարզերի 4-ական համայնքներում, ինչպես նաեւ Լոռու, Կոտայքի, Արագածոտնի եւ Տավուշի մարզերի համայնքներում։ Մի համայնքում գյուղապետարանի պահակն է ինքնաբացարկ հայտնել, մեկում՝ գյուղապետարանի կրտսեր մասնագետը, իսկ օրինակ՝ Կոտայքի մարզի Հացավան համայնքում՝ «Աբովյան» ՔԿՀ կրտսեր մասնագետը։ Ինչեւէ, Տավուշի մարզի Հովք համայնքում՝ գյուղապետ դառնալու համար կպայքարի դաշնակցական դպրոցի ուսուցիչ Գրիգոր Գեւորգյանը եւ ՀՀԿ-ական գործող գյուղապետ Յուրիկ Ցոգունյանը։ 2014 թ. մարտի 9-ին հանրապետության 53 համայնքներում՝ Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի եւ Տավուշի մարզերում, տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ 40-ում կընտրվեն համայնքի ղեկավարներ, իսկ 43-ում՝ ավագանու անդամներ։