Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի են եւս երկու չեմպիոններ

Սպորտ
a1+shtanga

Այսօր հայտնի դարձան Հայաստանի ծանրամարտի հերթական չեմպիոնները:   Երեւանի օլիմպիական հերթափոխի քոլեջում ընթացող հանրապետական առաջնությունում 85 կգ քաշային կարգում հաղթեց քոլեջի սան Աղասի Աղասյանը: Նա երկամարտում ցույց տվեց 340 կգ արդյունք եւ 25-ով առաջ անցավ երկրորդ տեղը զբաղեցրած Տիգրան Կարապետյանից:   94 կգ քաշայինների պայքարում չեմպիոն հռչակվեց գյումրեցի Միքայել Միքայելյանը, որը երկու վարժություններում բարձրացրեց 338 կգ: Նրա հայրենակից Կարուշ Ղուկասյանը ետ մնաց ընդամենը 3 կիլոգրամով: