Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» հաղթեց վերջին ստուգողական խաղում

Սպորտ
a1+sport-shirak

Անթալիայում ուսհավաք անցկացնող Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն Գյումրիի «Շիրակը» իր վերջին ստուգողական խաղում 3:1 հաշվով հաղթեց Ղազախստանի բարձրագույն խմբի նորեկ «Կայսարին»:   Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը խաղի հաշիվը 3-րդ րոպեին բացել են ղազախ ֆուտբոլիստները, սակայն երեք րոպե անց Անդրանիկ Բարիկյանը խփել է պատասխան գոլը: Առաջին խաղակեսի 21-րդ րոպեին Սերժ Դեբլեն առաջ է մղել «Շիրակին», իսկ 38-ին մրցակցի պաշտպանը արդեն գրավել է սեփական դարպասը:   Երկրորդ խաղակեսում «Շիրակի» դարպասապահ Նորայր Աբրահամյանին հաջողվել է ետ մղել 11 մ հարվածը: