A
A
Տեղն ու ժամկետները հայտնի են
Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը տեղի կունենա Երեւանի «Դինամո» մարզադահլիճում փետրվարի 25-ից մինչեւ մարտի 2-ը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Կաշվե ձեռնոցի 100-ից ավելի մարզիկներ հանդես կգան տասը քաշային կարգերում` 49կգ, 52կգ, 56կգ, 60կգ, 64կգ, 69կգ, 75կգ, 81կգ, 91կգ եւ +91կգ: Առաջնության արդյունքների հիման վրա կկազմավորվի Հայաստանի հավաքականը, որը նորանշանակ մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ կնախապատրաստվի տարվա կարևորագույն ստուգատեսներին: Ավելի ուշ, մարտի 5-10-ը կկայանա բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, իսկ փետրվարի 13-20-ը ասպարեզ դուրս կգան պատանի բռնցքամարտիկները: