Ավարտվել է պատանի շախմատիստների առաջնությունը
Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանի հետ ներկա է գտնվել Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացված Երևանի 8-16 տարեկան պատանիների առաջնության փակման հանդիսավոր արարողությանը: Շնորհավորելով Երևանի 2014թ. պատանիների շախմատի առաջնության մասնակիցներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ է մաղթել նրանց. Երևան քաղաքի շախմատի 2014թ. պատանիների առաջնության մրցանակակիրներին Երևանի քաղաքապետը պարգևատրել է գավաթներով ու մեդալներով: Առաջնության հաղթողներն, ի դեպ, իրավունք են ստացել մասնակցելու Հայաստանի պատանիների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարին: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն