Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաղարկեցին եւս երկու մեդալ

Սպորտ
sport-shtanga

Երեւանի օլիմպիական հերթափոխի քոլեջում ընթացող ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում այսօր խաղարկեցին մեդալների երկու խումբ: 69 կգ քաշային կարգում հաղթեց սամաղարցի Վանիկ Ավետիսյանը, որը երկամարտում 315 (140+175) կգ արդյունք գրանցեց: Երկրորդ տեղը զբաղեցրեց վանաձորցի Զորիկ Պողոսյանը` 284 կգ, երրորդ` Սամաղարի դպրոցի մյուս սան Ռուստամ Կարապետյանը` 283: 77 կգ քաշային կարգում երկամարտի 335 կգ (155+180) արդյունքով Հայաստանի չեմպիոն հռչակվեց 18-ամյա Անդրանիկ Կարապետյանը: Արծաթե մեդալ նվաճեց Սամվել Գրիգորյանը, բրոնզ` գյումրեցի Վանիկ Առաքելյանը: