Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դ!ԵՄ ԵՄ»-ի ներկայացուցչին հանել են «գաղտնի» համաժողովից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
dem-em4

Այսօր Էլիտ պլազայում անցկացվում էր կենսաթոշակային բարեփոխումների թեմայով երրորդ տարեկան միջազգային համաժողովը, որի պաշտոնական հյուրերն են՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱՄՆ դեսպանը, Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի եւ այլ հայտնի կազմակերպությունների առաջին դեմքեր: «Դ!ԵՄ ԵՄ» թիմը ահազանգում է, որ կազմակերպիչները ծրագրել էին այս համաժողովը անցկացնել հնարավորինս առանց այդ մասին հայտարարելու, գաղտնի, սակավաթիվ լրագրողների ներկայությամբ: Այնուամենայնիվ, «Դ!ԵՄ ԵՄ»-ի մի շարք անդամներ արդեն Էլիտ պլազա բիզնես կենտրոնի դիմաց են: Նրանցից Հարություն Ասլամազյանը փորձել է մտնել ներս՝ հարցեր ուղղելու «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ։ Նրան բռնությամբ դուրս են հանել շենքից։ «Դ!ԵՄ ԵՄ»-ը մասնավորապես հարց է բարձրացնում. եթե պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի շուրջ դեռեւս Սահմանադրական դատարանը վերջնական որոշում չի կայացրել, ինչու է կազմակերպվել այս համաժողովը։ Կազմակերպիչները հայտնել են, որ այսօր ներկայացվում են նախորդ 10 տարիներին այս ոլորտում իրականացված աշխատանքները։ Այս լեզվակռվից հետո համաժողովը համարվել է փակված։