A
A
Էդգար Մալաքյանը խզեց պայմանագիրը
Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Երեւանի «Բանանցը» հրաժարվել է թիմում փորձաշրջան անցնող երկու ֆուտբոլիստներից: Ինչպես նշում է ակումբի մամուլի ծառայությունը, Նեյլ Յադոլահին եւ Մարկոս Վինիցիուսը չեն համապատասխանել մարզիչների պահանջներին: Թիմի կազմում շարունակում է մարզվել ԱՄՆ-ի քաղաքացի, բայց ծագումով նիգերիացի Կիռան Նվաբուեզեն: Հայաստանի առաջնության երկրորդ մասին չի մասնակցի նաեւ թիմի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը, որը խզել է պայմանագիրը: Նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են չեխական «Վիկտորիա» ակումբին, որը ցանկանում է իր ֆուտբոլիստին վարձավճարով տալ Վիլնյուսի «Ժալգիրիսին»: «Բանանցը» Երեւան կվերադառնա փետրվարի 23-ին եւ կսկսի պատրաստվել առաջնության խաղին: