Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բողոքի են ելել «Արմավիա»-ից տուժածները

Կարևոր լուրեր Տնտեսություն
5fd9bfa758d42634e6ee201443dc11a2

«Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակիցներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում «Արմավիայի» նախկին գրասենյակի մոտ՝ իրենց աշխատավարձերի պահանջով։ Այստեղ են նաեւ քաղաքացիներ, ովքեր մեկ տարի առաջ տոմս են գնել, սակայն «Արմավիան» դեռեւս չի փոխհատուցել այդ գումարը։ 83-ամյա Էմմա Սարգսյանը մեկ տարի է՝ գալիս-գնում է, ոչ մի պատասխան չեն տալիս։ Այս պահին Սախարովի հրապարակի տարածքում գտնվող «Արմավիայի» գրասենյակից հեռացնում են գրասենյակային գույքը եւ քաղաքացիներին պատճառաբանում են, որ պետք է դրա վաճառքից փակեն աշխատավարձերը։ «Արմավիա»-ից տուժածներին առաջարկել են իբրեւ փոխհատուցում գույք տալ, ինչին համաձայնություն չեն տվել։ «Գույքը տանեմ-ուտե՞մ»,- ասում է Էմմա Սարգսյանը։ Ավելի վաղ նրանց խոստացել էին, որ ինքնաթիռների վաճառքից գումարները կվերադարձնեն, սակայն վաճառելուց հետո էլ պարտքերը չեն մարել։ Ավելին՝ քիչ անց