Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուորլիքը ծանոթացել է Թուրքիայի տեսակետին ԼՂ հարցում

Կարևոր լուրեր Քաղաքականություն
աաա

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը շարունակում է Թուրքիա կատարվող իր այցելությունը: «Օգտակար էր ծանոթանալ տարածաշրջանային, ներառյալ Լեռնային Ղարաբաղի, խնդիրների վերաբերյալ Թուրքիայի կառավարության ունեցած տեսակետներին: Մենք հավատարիմ ենք մնում Մինսկի խմբի համանախագահների ձևաչափին», - գրել է Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Թվիթեր»-ի իր էջում: «Թվիթեր»-ում նախօրեին տեղադրված մեկ այլ հաղորդագրության մեջ համանախագահ Ուորլիքը մեջբերել է հայաստանյան «Արմենպրես» լրատվական գործակալության հաղորդագրությունը, որի համաձայն «քաղաքական գործիչները վտանգավոր չեն համարում Ջեյմս Ուոլիքի այցը Թուրքիա»: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թուրքիա էր մեկնել փետրվարի 17-ին: Ուորլիքի կողմից «Թվիթեր»-ում ժամեր առաջ հրապարակված հաղորդագրության համաձայն, ինքը գտնվում է Ստամբուլում՝ լրացուցիչ հանդիպումներ անցկացնելու նպատակով:  Ամերիկայի ձայն