Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրիպի պատճառով պոլիկլինիկաները շաբաթ-կիրակի կհերթապահեն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
923f24ff790cfb860a1abd7e8a741814

Սուր շնչառական վարակների թիվը վերջին մի քանի շաբաթում կտրուկ ավելացել է։ Չկա մի աշխատավայր, դպրոց կամ մանկապարտեզ, որտեղ հարբուխով հիվանդներ չլինեն։ Այս փաստը չի հերքում նաեւ առողջապահության նախարարության համաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը, սակայն ավելացնում է՝ դա ամենեւին էլ չի նշանակում, որ հանրապետությունում համաճարակ կա։ Սեզոնային ակտիվացումը Լիանա Թորոսյանը կապում է նաեւ խաբուսիկ եղանակի հետ։ Արեւը դեռ բավական չի ջերմացնում, սակայն մարդիկ արդեն սկսել են չափազանց թեթեւ հագնվել՝ մոռանալով, որ դրսում դեռ փետրվարն է։ Հիվանդներն էլ իրենց հերթին չեն մնում տանը, գնում են աշխատանքի կամ դպրոց։ Դա հերիք չէ՝ նաեւ չեն պահպանում հազալու կամ պռշտալու տարրական կանոնները, եւ այսպես համատարած հիվանդությունից խուսափել չի լինում։ Դիտեք նաեւ տեսանյութը