A
A
Ծանրամարտի առաջին չեմպիոնները հայտնի են
Երեւանի օլիմպիական հերթափոխի քոլեջում անցկացվող ծանրամարտի տղամարդկանց առաջնությունում հայտնի են դարձել առաջին չեմպիոնները: 62 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճեց Սմբատ Մարգարյանը՝ 252 կգ (107+145) ցուցանիշով: 56 կգ քաշային կարգում երկամարտի 210 կգ (95+115) արդյունքվ չեմպիոն հռչակվեց երևանցի Լեւոն Մանուկյանը: Գյումրեցի Սերգեյ Կոճբիրոյանը մեկ կիլոգրամի տարբերությամբ գրավեց երկրորդ տեղը: Վաղը պայքարի մեջ կմտնեն 69 եւ 77 կգ քաշային ծանրորդները: