«Հայաստանում հնարավոր է կառավարության փոփոխություն» (տեսանյութ)
Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը հնարավոր է համարում, որ կառավարության կազմը փոփոխվի։ «Փոփոխման տարբերակ հնարավոր է տեսականորեն , եթե իշխանության բուրգի մեջ ճեղք առաջանա կամ քաղաքական ու վարչական ուժերի միջև կոնֆլիկտ տեղի ունենա, ինչպես օրինակ Եգիպտոսում այդ ճեղքն առաջանալուն պես Մուբարաքը լքեց: Հայաստանում նման ճեղքեր արդեն նկատվում են, բայց դա բավարար չէ, դա պետք է զարգացնել»,-ասաց նա։ Արդյո՞ք հայաստանյան ընդդիմադիր ուժերն անարդյունավետ են գործում, թե չափազանց մեղմ են։ «Պետք է հաշվի առնել, որ ավտորիտար ռեժիմներում իշխանությունն ունի շատ մեծ ռեսուրս, իսկ ընդդիմությունը՝ ոչ։ Իշխանությունը վերարտադրվում է եւ օբյեկտիվորեն ռեսուրս չի մնում ընդդիմությանը։ Քանի որ մեր երկրում ընտրական մեխանիզմը չի աշխատում եւ իշխանությունը վերարտադրվում է, դրա պատճառով ընդդիմությանը որեւէ ռեսուրս չի մնում»,-ասաց Արմեն Գրիգորյանը։