Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը՝ «Սլավմեդ» ԲԿ բացմանը

Քաղաքականություն
serj2

Նա շրջել է ժամանակակից պահանջներին համապատասխան կառուցված և նոր սերնդի բժշկական սարքավորումներով հագեցած կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, հանրությանն առաջարկվող բժշկական ծառայությունների որակին, բուժանձնակազմի և կենտրոնի ղեկավարության հետ զրուցել «Սլավմեդ»-ի ընթացիկ և հետագա զարգացման ծրագրերի մասին: Բժշկական այս կենտրոնում ներկայացրել են, որ «Սլավմեդ»-ի հիմնադրման աշխատանքները մեկնարկել են 2012 թվականին՝ նախկինում սեփականաշնորհված «Ճշգրիտ սարքավորումներ» գործարանի մասնաշենքի տեղում, որը գտնվում էր անբարեկարգ վիճակում: Իրականացվել է մասնաշենքի (շուրջ 3600 քմ ընդհանուր և մոտ 1500 քմ օժանդակ մակերեսով) ամբողջական հիմնանորոգում: Արդյունքում՝ ստեղծվել է ժամանակակից կահավորմամբ վիրասրահներով և հարմարավետ հիվանդասենյակներով արդիական բժշկական կենտրոն, որտեղ գործում են մի շարք բաժանմունքներ և լաբորատոր ու ախտորոշիչ ծառայություններ: Պատասխանատուների հավաստմամբ, կենտրոնում ընդհանուր ներդրումները կազմել են մոտ 5 մլրդ ՀՀ դրամ: «Սլավմեդ»-ն այսօր ունի 180 աշխատակից, որը, կենտրոնի զարգացման ծրագրերին զուգահեռ, հետագայում կավելանա: ՀՀ նախագահի աշխատակազմ