Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿ-ը նոր նախաձեռնությամբ հանդես կգա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hak2

ՀԱԿ խմբակցությունը նախատեսում է ԱԺ առաջիկա քառօրյայում շրջանառության մեջ դնել «Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով» ստեղծելու մասին նախագիծը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա տեղեկացրեց, որ այդ մասին տեղյակ են պահել ԱԺ ոչ իշխանական 4 ուժերին ու ստացել բոլորի աջակցությունը: Նա նաեւ նշեց, որ իրենց նախագիծը արտահերթության կարգով քննարկելու համար նախաձեռնելու են նաեւ ստորագրահավաք. «Մենք պահանջատեր ենք 2008թ. մարտի մեկի հարցով: Հիմա տեսեք` Ուկրաինայում ինչ է կատարվում` ցուցարարների դեմ մահաբեր ուժի օգտագործումը իշխանության կողմից հանցագործություն է, եւ դա պետք ուսումնասիրվի ու բոլոր մեղավորները պատժվեն: Մեր նախաձեռնած հանձնաժողովի նպատակն էլ հենց դա է»: Պարոն Զուրաբյանն ընդգծեց, որ Ազատության հրապարակում իրենց հրավիրած մարտիմեկյան հանրահավաքից առաջ ցանկանում են եւս մեկ անգամ եւ մեր, եւ միջազգային հանրությանը հայտնել, որ իրենք պահանջատեր են 10 սպանության բացահայտման ուղղությամբ. «Մենք ամեն ինչ անելու ենք, որ երբեք ՀՀ-ում ցուցարարների, ժողովրդի դեմ որեւէ իշխանություն չկիրառի մահաբեր զենք: Մենք դնում ենք այս հարցը: ԱԺ մեծամասնությունը կարող է մերժի, ինչպես նախկինում արեցին` սկզբում խոստացել էին, որ կընդունեն, հետո` խաբեցին: Մենք հետեւողական ենք լինելու ու հասնելու ենք հաջողության: Եթե իրենք մերժեն, հերթական անգամ ցույց կտան, որ այս սպանությունների պարտակման պատասխանատուն իրենք են. ով մերժում է այս առաջարկը, նա իր վրա է վերցնում հանցագործության պարտակման պատասխանատվությունը»: