Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուկրաինայի իրավիճակը համեմատելի չէ Մարտի 1-ի հետ» (տեսանյութ)

Քաղաքականություն
ff9655784ad4878ea625714247c47947

Վերակազմավորված ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները դժվարանում է համեմատել 2008թ. Մարտի մեկին Հայաստանում տեղի ունեցածի հետ։ Ուկրաինայում իրադարձությունները զարգացան, երբ նախագահ Յանուկովիչը հայտարարեց ՄՄ մտնելու մասին։ «Իրավիճակը շատ յուրահատուկ է։ Կա ընդհանուր դժգոհություն իշխանություններից։ Շատ պրոբլեմներ գալիս են Ուկրաինայի նախագահ Յանուկովիչի կերպարից։ Ի՞նչ է սպասվում։ Բոլոր դեպքերում պետք է մի օր իշխանության տրամաբանությունն աշխատի»,-ասաց Հովհաննես Իգիթյանը։ Նա կարծում է, որ ուկրաինական Սահմանադրության մեջ փոփոխություն կլինի։ Իրավական հիմքեր կան՝ վերադառնալու 2004թ. Սահմանադրությանը, երբ ավելի շատ լիազորություններ ուներ Ազգային ժողովը։ Բանավեճի մյուս բանախոսը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը վստահ է, որ Եվրամիության Արևելյան գործընկերության սխալ քաղաքականության պատճառով է, որ Ուկրաինայում նման իրավիճակ ստեղծվեց, երբ հաշվի չառնվեցին մի շարք շահեր, և երկրները բաժանվեցին Արևմտյան և Արևելյան բարիկադների։ Նա վստահ, է, որ Ուկրաինայում մոտ ապագայում իրավիճակը կփոխվի։ «Վերջին քաղաքական զարգացումները իշխանության եւ ընդդիմության բանակցությունների շրջանակներում հույս է տալիս, որ հաջորդիվ անմիջական զարգացումները կբերեն որոշակի խաղաղ ընթացքի եւ անկարգություններն ու հրահրվող գործընթացները փողոցներում այլեւս տեղ չեն գտնի, կամ վերահսկելի կլինեն»,-նշեց Արտակ Զաքարյանը։ Հովհաննես Իգիթյանը չհամաձայնեց, որ Եվրամիության Արևելյան գործընկերության սխալ քաղաքականության պատճառով է Ուկրաինայում նման իրավիճակ ստեղծվել։