Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գաբրիել Սարգսյանը 7-րդ տեղը գրավեց

Սպորտ
sport-chess-minsk4

Մինսկում ավարտվեց շախմատի Դավիթ Բրոնշտեյնի հուշամրցաշարը: Այսօր կայացած 9-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը հաղթեց ուկրաինացի Վարոսլավ Ժերաբուխին եւ իր միավորները հասցրեց 6,5-ի: Մեր գրոսմայստերը կես միավորով հետ մնաց առաջատար եռյակից եւ գրավեց 7-րդ տեղը: Հայաստանի հավաքականի մյուս անդամ Վլադիմիր Հակոբյանը այս տուրում խաղաղ դաշն կնքեց բրազիլացի Ալեքսանդր Ֆիերի հետ եւ 6 միավորով մրցաշարն ավարտեց 12-րդ հորիզոնականում: Կարեն Գրիգորյանը նույն արդյունքով գրավեց 21-րդ տեղը: Մեր մյուս 13 շախմատիստներն ավելի համեստ արդյունք ցույց տվեցին: Մրցաշարի հաղթող դարձավ Վրաստանի ներկայացուցիչ Բաադուր Ջոբավան, որը միայն լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ նույնպես 7 միավոր ունեցող Սերգեյ Ֆեդորչուկից եւ Միխայլո Օլեկսիենկոյից (երկուսն էլ՝ Ուկրաինա):