Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցը» խոշոր հաշվով պարտվեց

Սպորտ
sport-bananc

Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Երեւանի «Բանանցը» ստուգողական հերթական խաղում պարտվել է Սլովակիայի բարձրագույն խմբի ներկայացուցիչ Միյավայի «Սպարտակ»-ին: Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, թիմի գլխավոր մարզիչ Ժոլտ Հորնյակն այդ խաղում հանգիստ է տվել հիմնական կազմի ֆուտբոլիստներին եւ հիմնականում փորձարկել է հավաքին մասնակցող «Բանանց»-2-ի եւ «Բանանց»-3-ի խաղացողներին: Առաջին խաղակեսն անցել է հավասար պայքարում եւ ավարտվել է 1:1 հաշվով: Ընդմիջումից հետո, երբ 63-րդ րոպեին ինքնագոլ է գրանցվել «Բանանցի» դարպասում, մեր պատանի ֆուտբոլիստներն սկսել են հաճախակի սխալվել, որի արդյունքում մրցակիցը եւս երեք գոլ է խփել եւ հաղթել է 5:1 խոշոր հաշվով: