A
A
Կիեւում կա 25 զոհ
Կիեւում իրավիճակը ծայրահեղ լարված է։ Երկու կողմերն էլ փաստում են, որ առնվազն 25 զոհ կա։ Զոհերի թիվը հաստատվել է պաշտոնապես։ Այս գիշեր հիվանդանոցում զոհվել է նաեւ ուկրաինական «Վեստի»-ի թղթակիցը։ Այս մասին հայտնում է Բի-Բի-Սին։ Ավելի քան 70 իրավապահ ստացել է հրազենային վիրավորում։ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է նրանցից 9 զոհերի մասին։ Պրոֆմիությունների շենքն այս պահին այրվում է. հայտնի չէ՝ ներսում մարդ կա, թե ոչ։ Հիշեցնենք, ամեն ինչ սկսվեց նրանից, որ ուկրաինական խորհրդարանը պատրաստվում էր սահմանադրական փոփոխությունների հարցը քննարկել։