Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բրիտանացիների հետ քննարկվել է նաեւ հրադադարի խախտման հարցը

Քաղաքականություն Պաշտոնական
IMG_9757-copy

Փետրվարի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունեց Միջխորհրդարանական միության բրիտական խմբի անդամներին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-բրիտանական ռազմական համագործակցության և դրա ծավալների ընդլայման հարցերը: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանում անվտանգության ապահովման խնդիրներին, ՀՀ անվտանգային քաղաքականությանը, մասնավորապես` Մաքսային միությանը ՀՀ անդամակցության, ՀԱՊԿ և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների, ՀՀ-ում ՌԴ ռազմական ներկայության, ինչպես նաև հարևանների հետ փոխհարաբերությունների համատեքստում: Հյուրերի խնդրանքով ներկայացվեց սահմանային միջադեպերի, ադրբեջանական կողմի սանձազերծած դիվերսիոն գործողությունների, նշանառու կրակի վարման դինամիկան և պատճառները: Արծարծվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ՀՀ ՊՆ