Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զրկվեցին հնարավորությունից

Սպորտ
877d2c9377d111010ef337ef2bf2567d

Հայաստանի շախմատիստներ Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը զրկվեցին Դավիթ Բրոնշտեյնի հուշամրցաշարի գլխավոր մրցանակը նվաճելու հնարավորությունից:   Այսօր կայացած նախավերջին 8-րդ տուրում մեր հավաքականի անդամները ոչ-ոքի խաղացին մրցակիցների հետ եւ վաստակեցին 5,5-ական միավոր: Նրանք այլեւս չեն կարող գրավել 1-ին տեղը, քանի որ մրցաշարի միանձնյա առաջատար Բաադուր Ջոբավան, որը մեկ միավոր ավելին ունի, եթե պարտվի վերջին պարտիայում, ապա հուշամրցաշար հաղթողի կդառնա նրա մրցակիցը:   Վլադիմիր Հակոբյանը դեռ հավակնում է մրցանակային 2-րդ եւ 3-րդ տեղերին, սակայն դրա համար նա վերջին տուրում պետք է անպայման հաղթի բրազիլացի Ալեքսանդր Ֆիերին, իսկ առջեւում գտնվող գլխավոր մրցակիցները միավորներ կորցնեն: