A
A
«Միկա» - «Համարբյու»` 4:4
Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող Երեւանի «Միկան» երրորդ ստուգողական խաղում ոչ-ոքի խաղաց Շվեդիայի 1-ին խմբի մասնակից «Համարբյուի» հետ: Այա Նապայի քաղաքային մարզադաշտում կայացած հանդիպումն բավական արդյունավետ ստացվեց: Առաջին խաղակեսն ավարտվեց 3:3, ընդ որում շվեդները հաշիվը հավասարացրին մրցավարի կողմից ավելացրած 4-րդ րոպեին: Ընդմիջումից հետո թիմերը գոլեր խոխանակեցին եւ ի վերջո ամրագրեցին մարտական ոչ-ոքի` 4:4: Փետրվարի 21-ին երեւանյան ակումբը կխաղա շվեդական «Գեֆլեի» հետ: