Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մասնակցել են Վրաստանի համաժողովին

Հասարակություն
YARCC_Intraregional-Youth-Conference-2

Թբիլիսիիում անցկացվեց Տարածաշրջանային երիտասարդական համաժողով, որը կազմակերպել էին Հեյֆեր Հայաստանը և իր գործընկերը՝ Վրաստանի «Համաձայնություն» կանանց ասոցիացիան: Համաժողովը անց է կացվել Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող  «Երիտասարդները հանուն տարածաշրջանում փոխադարձ կապի պահպանման և համագործակցության» ծրագրի շրջանակներում: Համաժողովին մասնակցեցին երիտասարդների պատվիրակություններ «Երիտասարդները հանուն տարածաշրջանում փոխադարձ կապի պահպանման և համագործակցության» ծրագրում ընդգրկված չորս գործընկեր երկրներից (Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից և Բուլղարիայից): Համաժողովի արդյունքում ստեղծվեց սևծովյան ավազանի Տարածաշրջանային երիտասարդական ցանց (ՏԵՑ) և ընտրվեց ՏԵՑ-ի Համակարգող խորհուրդը: Խորհուրդը մշակեց ՏԵՑ-ի ռազմավարությունը և գործողությունների պլանը՝ սևծովյան ավազանի Երիտասարդական ցանցի համակարգման նպատակով: Առանձին նիստ էր նվիրված «Երիտասարդները հանուն տարածաշրջանում փոխադարձ կապի պահպանման և համագործակցության» ծրագրի կայք էջի պաշտոնական բացմանը, որը ծրագրի ավարտից հետո կծառայի որպես առցանց դաշտ, որտեղ չորս գործընկեր երկրների երիտասարդները կկազմակերպեն առցանց բանավեճեր և քննարկումներ, կնախաձեռնեն համատեղ մշակութային միջոցառումներ և միմյանց կներգրավեն սևծովյան ավազանի երիտասարդական ակումբների և կենտրոնների աշխատանքների մեջ: