Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շատերն են ուզում իրենց դեմքով տիկնիկ ունենալ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
15

Պարզվում է՝ քիչ չեն մարդիկ, ովքեր ուզում են իրենց դեմքով տիկնիկ ունենալ։ Դիզայներ Մարիամ Աղաջանյանը 100-ից ավելի նման տիկնիկներ է պատրաստել վերջին վեց տարվա ընթացքում։ Առաջին տիկնիկը իբրեւ կատակ-նվեր է պատրաստել, ու դրանից հետո սկսվել են պատվերները։ Իսկ պատվիրատուները հայտնվել են, երբ Մարիամը իր տիկնիկները ցուցադրել է Ֆեյսբուքում. «Ձնագնդի պես աճեց-աճեց, ու հիմա շատ պատվերներ ունեմ, մեծ արձագանքներ եմ ստանում» : Տիկնիկներ պատվիրում են տարբեր տարիքի մարդիկ, ընդ որում՝ ոչ միայն կանայք. «Շատ պատվերներ ունեմ, որոնցից 3 զույգը 35-40 տարիքային սահմաններում են: Ու ինձ համար էլ էր զարմանալի, որովհետեւ ինձ թվում էր, որ երիտասարդներն են հետաքրքրվում դրանով, բայց պատկերացրեք, որ հետաքրքրվում են նաեւ մեծ տարիքային խմբերը»,-ասում է Մարիամը։ Տիկնիկները տարբեր գնի են՝ կախված չափից։ Ներկայումս Մարիամը հիմնականում պատրաստում է միջին չափի տիկնիկներ, որոնք արժեն 15000 դրամ։ Ավելին՝ տեսանյութում