Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այգի ու ոչխար է այրվել

Մարզեր
76fa22fa541e3a7ab1a1f7a2c3d24f94

Երեկ ժամը 14:30-ի 15-ի սահմաններում Սիսիանի շրջանի Վաղատին գյուղից քիչ ներքեւ Որոտնավանքի տարածքում բռնկված հրդեհի հետեւանքով մոտ մեկ հեկտարի վրա տնկված մի քանի հարյուրի հասնող ծիրանենիներ եւ կեռասենիներ են այրվել: Հովիվները ոչխարը նշված տարածքում արածեցնելիս եղեգնուտն են այրել ու չեն կարողացել մարել բռնկված կրակը: Ուժեղ քամին նպաստել է, որ կրակն արագ տարածվի: Տեղում մոխրացել է նաեւ 6 գլուխ ոչխար, մոտ 25 գլուխն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: