Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուշունց էլ կարաք տաք, բայց դե անում էլ ա, չէ՞» (տեսանյութ)

Քաղաքականություն
ZqAHXrY7SiA

ՀՀ բոլոր երեք նախագահներն էլ երկրապահ են: Այսօր ԵԿՄ համագումարից հետո մամուլի ասուլիսում հայտարարեց ԵԿՄ վարչության վերընտրված նախագահ Մանվել Գրիգորյանն ավելացնելով. «Հո, ծնված օրվանից նախագահ չեն եղել»: Նշենք, որ Սեր Սարգսյանն այսօր ներկա էր համագումարին ու նույնիսկի Մանվել Գրիգորյանի կողմից ստացել հուշանվեր: Պարոն Գրիգորյանը նաեւ պատասխանեց լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչ նկատի ուներ նա, երբ դիմելով Սեր Սարգսյանին ասաց վերջին բոլշեւիկն ես. «Որ մեզնից մեկը նախագահ է, մենք ենք պասլեդնիյ բոլշեիկների մեջ: Յանի, էտի ասացվածք է»: Արդյոք հարի՞ր էր այն ազատամարտիկներներին, որոնք Ազատության հրապարակում բողոքում են իրենց սոցիալական վիճակից, անվանել նվնվացող, ինչպես իր խոսքում ասաց Սերժ Սարգսյանը։ Այս հարցը բարկացրեց Մանվել Գրիգորյանին. «Ազատամարտիկին վատ գնահատական տալը չեմ ընդունում, իսկ նվնվացողներին՝ այո: Մենք երկրում ունենք առաջնային խնդիրներ: Փողոցային կամ հրապարակային գործունեությունով հարցեր չեն լուծվում: Ես երեք նախագահների օրոք էլ ծառայել եմ ու ինձ համար որեւէ տարբերություն չի եղել, ես կատարել եմ հրամաններ: Եթե ինքը ազատամարտիկ է, ապա առաջին հերթին ինքը պետք է իրեն գնահատի որպես ազատամարտիկ: Ճիշտ է, նեղված են, իրավունք ունեն իրենց նեղվածության մասին խոսելու, ոչ ոք չի զրկում նրանց իրենց իրավունքներից, բայց որ հելնեն ասեն հեղափոխություն ենք անում, էս ենք անում, էն ենք անում, է անեիք: Չի լինում էնպես, որ էրեկ ծառայես, էսօր հայհոյես»:   Ի դեպ, ԵԿՄ վարչության կազմը համալրվել է: Նոր անդամների շարքում է նաեւ ՀՀԿ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը: «Սամվել Ալեքսանյանը 5-րդ բրիգադայի սպա էլ է եղել: Նա արդեն 15-20 տարվա Երկրապահի անդամ է, Մալաթիայում միշտ խորհրդի անդամ է եղել: Եթե ձեզ էսքան հուզում է, խնդրում եմ գնաս, թղթերն էլ վերցնես, նկարես, տաս թերթերին: Սամվել Ալեքսանյանը, ճիշտ է, օլիգարխ է, ինչ ուզենք, կարաք հետեւից ասենք, ուշունց էլ կարաք տաք, բայց դե անում էլ ա չէ…Չի կարելի ասել, չէ, խի էս օլիգարխները մեր երկրի անդամը չե՞ն»,- ասաց գեներալը լրագրողին։