A
A
Սուրբ Սարգիսը շրջում է Երեւանում (տեսանյութ)
Խաչապտույտ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց Սիրահարների այգի՝ հոգևորականների, խաչի, խաչվառի, ձիավորի, թմբկահարների ուղեկցությամբ:
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը։ Երթին մասնակցում է մոտ 1000 մարդ։
Ըստ ավանդության՝ Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:
Այսօրվա երթին քիչ չէին երիտասարդները, ովքեր նշում էին, թե այս գիշեր աղաբլիթ են կերել՝ իրենց սիրելիի ձեռքից ջուր խմելու համար։ Բայց նրանք, ովքեր այդպիսի երազ էին տեսել այսօր, շատ չէին։
Ի դեպ, երթի ժամանակ հնչում էին այսպիսի վանկարկումներ՝ ով ենք մենք, ու դրա պատասխանը լինում էր՝ Քրիստոնյա Հայ առաքելական եկեղեցուց։
