A
A
Արդյո՞ք նևրոզից կարող է մարդ մահանալ (տեսանյութ)
Հիվանդությունների առաջացման մեկ երրորդի հիմքը նևրոզն է: Ասում է հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը: Նրա խոսքով՝ նևրոզի առաջացման պատճառները շատ են, բայց հիմնական պատճառը սթրեսնն է: Արդյո՞ք նևրոզից կարող է մարդը մահանալ. հարցին Զաքարյանը պատասխանեց.«Նևրոզից մարդ չի մահանում և ոչ էլ հոգեկան շեղում է ստանում»։ Պարզապես. նևրոզը կյանքի որակն է վատացնում: Դրա հետևանքով առաջանում են քնի և սեռական խանգարումներ։ Հոգեթերապևտը նշեց, որ վախի նևրոզը կարող է առաջանալ բոլոր տարիքի մարդկանց, առավել հաճախ՝ 10-15 տարեկան երեխաների մոտ: «Երեխաները կարող են վախենալ մթությունից, ընտանեկան լարված մթնոլորտից»,- ասաց բժիշկը`հավելելով, որ նևրոզները կրկնվելու մեծ հավանականություն ունեն: