Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղապետերին հանձնեցին հավաստագրերը

Քաղաքականություն
ea07546b130017bb1132f352b1eab431

Ավարտվել է համայնքների ղեկավարների համար կազմակերպվող դասընթացների 4-րդ փուլը, որին մասնակցում էին 30 համայնքապետ: Այսօր ԼՂՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և վերաբնակեցման վարչության պետ Սերգեյ Նասիբյանը հանդիսավոր պայմաններում գյուղապետերին է հանձնել մասնակցության հավաստագրերը: Շնորհավորելով նրանց` Ս. Նասիբյանը մեկ անգամ ևս կարևորել է ՏԻՄ-երի դերը պետականաշինության գործընթացում և վստահություն հայտնել, որ դասընթացներից ստացած գիտելիքներն ու փորձի փոխանակումը այսուհետև դյուրացնելու են համայնքային նշանակության խնդիրների լուծումը: ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին