Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը չմտավ գլխավոր մուտքով

Կարևոր լուրեր Քաղաքականություն
3117cffb72ed2063656c406f6fefbcd2

Մի  քանի րոպե առաջ մեկնարկեց ԵԿՄ համագումարը։  Բոլորը սպասում էին, որ Մանվել Գրիգորյանը եւ Սերժ Սարգսյանը կմտնեն գլխավոր մուտքից։ Սակայն նրանք մտան ետնամուտքից։ ԲՀԿ պատգամավորներ Բազմասեր Առաքելյանը, Արայիկ Աղաբաբյանն ու  Լյովա Խաչատրյանը չսպասեցին համագումարի մեկնարկին։ Նրանք գնացին՝ ասելով, թե ում որ պետք է շնորհավորել են, իսկ հիմա շտապում են ԲՀԿ համագումարին։ «Ներսում տեղ կա, ուղղակի շտապում եմ մեր համագումարին: Չենք հասցնում  բացմանը ներկա լինել՝ եկանք, հարգեցինք ու գնում ենք: Կազմակերպիչները պետք է այդ մասին մտածեին: Սեյրան Սարոյանին տեսա, շնորհավորեցի, իմ մարզի երկրիապահի տղաներին տեսա: Իհարկել ցանկալի էր՝ ավելի երկար մնալ, լսել որոշ ելույթներ: Օրինակ՝ կուզեի լսել գեներալի ելույթը»,-ասաց Լյովա Խաչատրյանը