Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսերենի պատճառով տապալե՞լ են բանակցությունները (տեսանյութ)

Քաղաքականություն
707a092f3f6999720c5e34c323280f21

Խորհրդարանական ոչ իշխանական ուժերի՝ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված հրաժարականի պահանջը ավելի շատ խնդրանքի է նման,- կարծում է քաղաքագետ Հովհաննես Իգիթյանը. «Դա կլիներ պահանջ, եթե ժողովուրդը միանար այդ ալիքին։ Բայց դա դեռ չի նշանակում, որ ընդդիմությունը պետք է լռի։ Հարցը պետք է միշտ բարձրաձայնվի»։ Ի դեպ, պարոն Իգիթյանը մի տեղեկություն հրապարակեց՝ կապված գազային հայտնի պայմանագրի հետ. «Ես տեղեկություն ունեմ, որ մեր պատվիրակությունը շատ բան չի հասկացել, քանի որ բանակցությունները ռուսերեն են տարվել, փաթեթաթղթերն են ռուսերեն եղել»։ Պարոն Իգիթյանը հավելեց նաեւ, որ կան ավելի լուրջ խնդիրներ. «Հայաստանը 20 տարուց ավել է տնտեսական մոդել է կառուցում, որը տարբերվում է ռուսական տնտեսական մոդելից։ Հիմա մենք ուզում ենք փոխել այն, բայց դա հնարավոր չէ»։