Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վերջնական նպատակը Սերժ Սարգսյանից ազատվելն է» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
55522867996f3f1a4ea16eb44343dc6f

Հենց այնպես «Բարգավաճ Հայաստանը» չի ղեկավարի Հայաստանի կառավարությունը։  ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանն ասում է. «Եթե ունենայինք այդ ցանկությունը՝ կլինեինք»։ ԲՀԿ-ն վարչապետ ունենալու ցանկություն չունի եւ չի ունենալու, կառավարությունը, սակայն, պետք է փոխվի. «Վարչապետի հրաժարականը ենթադրում է կաբինետի հրաժարական, ինչն իր հերթին ենթադրում է, այո, նոր նշանակում, իսկ նոր նշանակումը բոլորի համար հասկանալի է, թե ոնց է իրականացվում, այսինքն, էստեղ խոսք է գնում այն հակակշիռ ուժի ազդեցության մասին, որն իրենից ներկայացնում է ԲՀԿ-ն»։ «Ընդդիմությունն իզուր է պահանջում կառավարության հրաժարականը, հաջորդ կառավարությունը նույնպես հանրապետական է լինելու,- ասում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը,- որովհետեւ քաղաքական մեծամասնությունը մենք ենք»։ Ըստ պարոն Սահակյանի, ընդդիմությունը նախ թող բարի լինի եւ ասի, թե իրենցից ով է լինելու վարչապետ, բայց դա էլ իրենց չի օգնի. «Նույնիսկ եթե իրենցից մեկը լինի վարչապետ, չի կարող չհամագործակցել եւ եթե ցանկանա էլ համագործակցի, հնարավորություններ չի ունենա»։ Լեւոն Զուրաբյանը գիտի, որ վարչապետի ու կառավարության փոփոխությամբ իշխանափոխության ամբողջ խնդիրը չեն լուծի, բայց առանց դրա էլ չի լինի. «Եթե մենք կարողանում ենք հեռացնել այս կառավարությանը, դա նշանակում է՝ մենք հիմք ենք դնում մի պրոցեսի, որն այլեւս հանրապետականների կողմից մինչեւ վերջ չի վերահսկվում»։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի, վերջնական նպատակը Սերժ Սարգսյանից ազատվելն է, պարզապես սկսում են կառավարությունից, քանի որ առանց այս կառավարության Սերժ Սարգսյանը ոչինչ է. «Նա, ըստ էության, այս կառավարությունը իրագործել է միլիարդավոր դոլարների հասնող հոսքերի լվացում, արտահանում, տեղավորում օֆշորային գոտիներում»։