A
A
Տրնդեզի հեթանոսական ծես Կարմիր բլուրում
Կարմիր բլուրում Արորդաց ուխտի քրմերը կատարեցին Տրնդեզի հեթանոսական ծես: Քրմերն ու ծիսակատարության ներկաները փառաբանեցին Վահագն Վիշապաքաղին, արեւախաչով զարդարված տարեհաց եւ գինի ճաշակեցին, պարեցին ազգային պարեր, երգեցին հայրենասիրական երգեր, թռան կրակի վրայով: Միջոցառման ավարտին բոլոր ներկաները Տրնդեզի խարույկից ածուխներ տարան տուն: Ըստ Արորդաց Ուխտագրքի` Տրնդեզը Վահագնի ծննդյան նախերգանքն է, եւ տոնվում է Վահագնի ծնունդից՝ մարտի 21-ից 40 օր առաջ: Լուսանկարները եւ տեքստը՝ Ազա Սարգսյանի