Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ովքեր  են խոչընդոտել ՀԱԿ իրազեկման ակցիան.ilur.am

Քաղաքականություն
41dde7f77f3160de3392fb3865a35f3e

Այսօր երեկոյան Հայ ազգային կոնգրեսի երիտասարդների իրազեկման ակցիան խոչընդոտող քաղաքացիական համազգեստով երիտասարդներից առնվազն երկուսը, պարզվում է, ՀՀԿ երիտթեւի անդամներ են: Նրանցից Հայկ Ղեւոնդյանը Հայաստանի ագրարահյին համալսարանի ուսխորհրդի նախագահն է, իսկ Դանիել Հայրապետյանն ուսխորհրդի անդամ է: Այս մասին հայտնում է ilur.am-ը Հիշեցնենք, որ Կոնգրեսի ակտիվիստների` մարտի 1-ի հանրահավաքի իրազեկման ակցիայի ժամանակ այս երիտասարդները` մի քանի այլ անձանց հետ միասին մոտեցել են ընդդիմադիր ակտիվիստներին եւ առանց ներկայանալու պահանջել դադարեցնել ակցիան: Ընդդիմադիր ակտիվիստներն, իրենց հերթին հայտարարել են, որ ակցիան բացառապես օրինական բնույթ է կրում եւ որեւէ մեկն իրավասու չէ արգելել այն: Ժամանած ոստիկանները բերման են ենթարկել ակտիվիստներին: Այս պահին Ոստիկանության կենտրոնական բաժնի մոտ են հավաքվել Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստերն ու ներկայացուցիչները: Լրագրող Մհեր Ղալեչյանը ֆեյսբուքյան էջում գրել է. Հենց նոր Լյուդմիլա Սարգսյանը դուրս եկավ քաղմասից, ու ասաց, որ «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գեւորգյանին՝ «Սիվիլնեթին» հարցազրույց տալու ժամանակ ոստիկանության աշխատակիցը ապտակել է եւ ձեռքից խլել է հեռախոսը: