Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գործադուլը մեր երկրի ձեռքբերումներից մեկն է». Լ.Ալավերդյան

Հասարակություն
e8d31094000ce9793a3867ee84ab7f37

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը մարդու իրավունքների խախտում է համարում գործատուների կողմից՝ աշխատակիցների հունվար ամսվա աշխատավարձերից կուտակային կենսաթոշակային համակարգի համար արված պահումները։ Տիկին Ալավերդյանը նույնպես դեմ է պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգին։ «Սահմանադրական դատարանը Հայաստանի համար մեծ արժեք է իրենից ներկայացնում՝ իր գոյությամբ։ Հիմա, երբ բավականին բարձրաստիճան պաշտոնյաներ թույլ են տալիս իրենց մեկնաբանել ՍԴ որոշումը, դա մեկ բան է նշանակում՝ արհամարհանք թե օրենքի եւ թե իրավունքի նկատմամբ»,- ասում է տիկին Ալավերդյանը՝ շեշտելով, որ գործադուլը մեր երկրի ձեռքբերումներից մեկն է՝ Խորհրդային կարգերից հետո։ «Աշխատակիցների պատճառաբանությունը լիովին հիմնավորված է։ Իրենք չեն ընտրել մինչեւ անգամ այն բանկը կամ այն հաստատությունը, որին պետք է փոխանցեն։ Կամայականությունը սկսվում է հենց իշխանությունների կամ կառավարության կողմից, ի վերջո պարտադիր կենսաթոշակայինի օրենքն ասում է, որ մարդն ինքն է ընտրում այն հաստատությունը, որին ինքը կփոխանցի։ Հիմա խախտվում է այդ օրենքը»,- ասաց տիկին Ալավերդյանը։ Հիշեցնենք, որ ՍԴ մինչեւ մարտի 28-ը կասեցրել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր դրույթը։