Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշում՝ գագիկհարությունյանական ոճով

Քաղաքականություն
unnamed3

«Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքի կիրառումը հետաձգելու Սահմանադրական դատարանի որոշումը ընդամենը լարվածությունը ցրելու համար էր»՝ համոզված է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Նա չի զարմանում, որ արդեն աշխատավարձերից պահումներ են կատարվում. «Սահմանադրական դատարանը տիպիկ գագիկհարությունյանական ոճով երկիմաստ որոշում կայացրեց։ Թեև արտաքին հակասություն կա Սահմանադրական դատարանի և պետական կառավարման մարմինների միջև, բայց հստակ է պայմանավորվածությունը` համակարգը պետք է կիրառվի»,-նշում է նա: Քաղտեխնոլոգը չի բացառում, որ իշխանությունները մտածել են դժգոհությունների մասին, բայց այստեղ նրանք հանգիստ լինելու պատճառներ ունեն. «Երևի հաշվարկել են, որ 5-6 հազար մարդ դուրս կգա փողոց ու վերջ: Այդպես է սովորեցրել ընդդիմությունը»,-եզրափակեց նա: