Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հատուկ քաղաքականություն՝ երթուղիների հարցում

Հասարակություն
3d1645f924b63fca78e9a4794ec46db8

Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը խորհուրդ է տալիս ներդրողներին հարցնել, թե ինչու չեն մասնակցում ուղեւորափոխադրման համար նախատեսված մրցույթներին։ Նրա խոսքերով՝ պատճառը բոլորովին էլ մրցույթի վատ պայմանները չեն. «Այդ երթուղիներում ունենք գծեր, որոնք համարվում են լավագույններից եւ սպասարկում են միկրոավտոբուսային երթուղիներով»,- «Ա1+»-ին ասաց Հենրիկ Նավասարդյանը։ Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին հայտարարված մրցույթը հերթական անգամ չի կայանա՝ մասնակցության հայտեր չներկայացնելու պատճառով։ Պետք է կայանար մեկ միկրոավտոբուսային եւ 26 ավտոբուսային երթուղիների համար նախատեսված մրցույթը։ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը կարծում է, որ հատուկ քաղաքականություն է վարվում այս ոլորտում. «Ուզում են հիմնավորել, որ ուղեւորափոխադրողները շահույթով չեն աշխատում եւ թե ինչու պետք է բարձրանա ուղեվարձը»,- եզրակացնում է Դավիթ Սանասարյանը։ Միաժամանակ վերջինս հիշեցնում է, որ ուղեւորափոխադրողները միշտ էլ գերշահույթով են աշխատել։